Վրաստանի ձյուդոյի հավաքականը չորս արծաթե մեդալ է նվաճել 2023 թվականին Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։
Տատո Գրիգալաշվիլին (81 կգ), Լաշա Բեքաուրին (90 կգ), Իլիա Սուլամանիձեն (100 կգ) և Գուրամ Թուշիշվիլին (+100 կգ) դեպի եզրափակիչ ընթացող ճանապարհին հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին, իսկ չեմպիոնական պայքարում չորսն էլ պարտություն կրեցին։
Եվրոպայի առաջնության ընդհանուր թիմային վարկանիշում Վրաստանի ձյուդոյի հավաքականը զբաղեցրել է իններորդ տեղը։