
Վրաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, 22-ամյա Թոռնիկե Նագլիաշվիլին ձերբակալվել է: Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ սպորտսմենը ընտանեկան բռնության մեղադրանքով ձերկաբակալվել է մարտի 5-ին:
Գործը վերաբերում է կնոջն ուղարկած հաղորդագրություններին, որոնք սպառնալիք են պարունակում: Տեղեկատվության համաձայն, Նագլիաշվիլին չի մասնակցի Վրաստանի ու Շվեյցարիայում առաջնություններին։
Հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 11-151-րդ և 126-րդ հոդվածների հատկանիշներով: