Վրաստանի ձմեռային հանգստավայրերի բացվելու հարցը կախված կլինի երկրում համաճարակի հետ կապված իրավիճակից: Այս մասին հայտարարել են «Լեռնային հանգստավայրերի զարգացման կազմակերպությունից»:
Այս տարի ձմեռային հանգստավայրերից Բակուրիանիում արդեն ավարտվել է 3 նոր ճոպանուղիների շինարարությունը: Գուդաուրիում ընթանում է արհեստական ջրամբարը ջրով լցնելու գործընթացը: Ջրամբարի ծավալը 96 000 տոննա է: Այն կապահովի արհեստական ձյունապատումը: Կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծում են` թերևս ամենակարևոր նորույթը Գուդաուրի-Կոբիի դահուկուղու` անվտանգության նշաններով կահավորելն է: