
Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեի հայտարարությամբ՝ դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում: Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ ԿԳ նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ:
«Դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում: Այս պահի դրությամբ ուսուցումը, հավանաբար, կվերսկսվի այն ժամանակ, երբ սովորաբար ընդունված է Վրաստանում: Կարևոր է, որ ԿԳ նախարարությունը համագործակցում է Առողջապահության նախարարության հետ և ամեն ինչ կվերահսկվի»,- հայտարարել է Տիկարաձեն:
Առողջապահության նախարարը նաև նշել է, որ ուսումնական գործընթացը սկսելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի երկրում համաճարակաբանական իրավիճակից ելնելով: