
2020-2021 ուսումնական տարին ըստ ԿԳ փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեի կմեկնարկի հունվարի 18-ին: Նրա խոսքով՝ բացի Վրաստանի խոշոր քաղաքներից, բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացը կընթանա դասասենյակներում:
«2020-2021 ուսումնական տարվա երկրորդ սեմեստրը հունվարի 18-ից հեռավար ռեժիմով կսկսվի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Թելավիում, Զուգդիդիում, Զեստափոնիում, Ֆորիում, Փոթիում, Մառնեուլիում և Գարդաբանիում, ինչպես նաև Աջարիայի ինքնավար հանրապետության տարածքում առկա բոլոր հանրակրթական հաստատություններում: Վրաստանում առկա մնացած բոլոր հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի դասասենյակներում»,- հայտարարել է Դգեբուաձեն:
Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանում հունվարի 18-ից ուսումնական գործընթացը կվերսկսվի շուրջ 1700 հանրային դպրոցներում: