
Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բաթիաշվիլին և Վրաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Անտոնիո Բարտոլլին ներկայացրել են «Իտալերենը 2-րդ օտար լեզու» ծրագիրը:
Ծրագրի համաձայն, Վրաստանի դպրոցների աշակերտներն ըստ ցանկության կկարողանան ուսումնասիրել իտալերենը որպես 2-րդ օտար լեզու (անգլերենից հետո):
Իտալերենի ուսումնասիրությունն արդեն մեկնարկել է երկրի 20 (13 պետական, 7 մասնավոր) դպրոցներում:
Ուսուցումը կանցնի հատուկ ծրագրով, որը մշակվել է Իտալիայի դեսպանության և Վրաստանի Կրթության նախարարության կողմից:
Իտալական կողմն արդեն դպրոցներն ապահովել է դասագրքերով, լրացուցիչ միջոցներ է առանձնացրել ուսուցիչների աշխատավարձերի հիմնադրամի համար: