2020 թվականին Վրաստանի դպրոցներում 12-րդ դասարանցիների ավարտական քննությունները կչեղարկվեն։ Այս մասին կրթական բարեփոխումների ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն:
«2020 թվականին ամբողջությամբ կչեղարկվեն ավարտական քննությունները, աշակերտները ատեստատներ կստանան դպրոցում ցուցաբերած առաջադիմության հիման վրա»,- նշել է Սոփո Գորգաձեն:
Նրա խոսքով, գնահատման և քննությունների ազգային կենտրոնը մշտական կապի մեջ կլինի դպրոցների հետ և անհրաժեշտության դեպքում օգնություն կցուցաբերի։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար հավելել է նաև, որ 11-րդ դասարանի ավարտական քննությունները չեղարկվում են այս տարվանից։