
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը:
Ըստ տեղեկության, Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Տորոշելիձեին: