
2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Այս տեղեկությունը տարածում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունը:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների աճող դինամիկան և համագործակցության խորացման հեռանկարները։