
Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակարևմտայն հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ:
Մեկ թեկնածուով ընտրություններում Կղավելաշվիլիի թեկնածությանը կողմ է քվեարկել ընտրական կոլեգիայի 224 անդամ: Ընդհանուր առմամբ մասնակցել է 225 անդամ:
Անվավեր է ճանաչվել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ադա Մարշանիայի քվաթերթիկը: Կղավելաշվիլիին նախագահ ընտրելու ժամանակ նա դատարկ քվեաթերթիկ է գցել քվեատուփը: Նրա խոսքով՝ Կղավելաշվիլին վատ թեկնածու է:
Ոչ լեգիտիմ խորհրդարանում նախագահական ընտրությունները սկսվել են առավոտյան ժամը 9-ին՝ ցույցերի ֆոնին, ավարտվել են ժամը 14:00-ին։