Վրաստանի չլեգիտիմացված կառավարության կազմը

Վրաստանի 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 28-ին,  վստահություն հայտնեց կառավարությանը և կառավարության ծրագրին, որը կոչվում է «Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարօրությամբ դեպի Եվրոպա»։

Կառավարությանը վստահություն ստանալու համար անհրաժեշտ է չլեգիտիմացված խորհրդարանի ամբողջական կազմի մեծամասնության աջակցությունը։

Վարչապետի պաշտոնում կրկին Իրակլի Կոբախիձեի թեկնածությունն է ներկայացվել։ Չլեգիտիմացված նոր նախարարների կաբինետում կլինեն երեք նոր նախարարներ: Կառավարությունը չլեգիտիմացված խորհրդարան է ներկայացվել հետևյալ կազմով.

  • Վարչապետ՝ Իրակլի Կոբախիձե,
  • Արտաքին գործերի նախարար՝ Մակա Բոճորիշվիլի,
  • Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլի,
  • Արդարադատության նախարար՝ Անրի Օխանաշվիլի,
  • Կրթության, գիտության և երիտասարդության նախարար՝ Ալեքսանդրե Ծուլաձե,
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի,
  • Պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանի,
  • Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
  • Մշակույթի և սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե,
  • Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձե,
  • Ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի,
  • Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձե,
  • Հաշտեցման և քաղաքացիական համագործակցության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:

Քաղհասարակությունը «Վրացական երազանք»-ի ձևավորած խորհրդարանը ինքնահռչակ է անվանում, սահմանադրագետները և իրավական հարցերով փորձագետները՝ հակասահմանադրական: Ըստ նրանց, հետագայում այս չլեգիտիմացված խորհրդարանի հաստատած կառավարությունը և նախագահի ընտրությունը ևս հակասահմանադրական են լինելու:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախ, խորհրդարանի նիստը հակասահմանադրական որակեց, իսկ ավելի ուշ` օրը «սև երկուշաբթի Վրաստանում»: Նախագահի գնահատմամբ՝ խորհրդարան այլևս գոյություն չունի:

Ինչ է սպասվում չլեգիտիմացված խորհրդարանին