Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն վստահեցնում է, որ Վրաստանի չափահաս բնակչության 9,1%-ն արդեն տարել է քովիդ հիվանդությունը:
Այս ցուցանիշը պարզ է դարձել պատահական մեթոդով հետազոտություն անցկացնելու արդյունքում: Երկրի հանրային հեռարձակողի եթերում գլխավոր համաճարակաբանն ասել է, որ հարցմանը մասնակցել է 1000 մարդ Թբիլիսիում, հարցումն ավարտվել է օրեր առաջ:
Գարնանը ևս նմանատիպ հետազոտություն է արվել իրենց կողմից, այն ժամանակ արդյունքը 0,9% է եղել: Ցերցվաձեն ասել է, որ 10%-ը Եվրոպական երկրներում վարակվածության միջին մակարդակ է:
Քովիդի նոր թվերի մասին`
2635 նոր հիվանդ ու 49 մահ. կորոնավիրուսով հիվանդների թիվը Վրաստանում անցել է 200 հազարից