
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ հոկտեմբերի 19-ից, բացի Աջարիայի շրջանից, երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում և մասնագիտական ուսումնարաններում կվերսկսվեն լսարանային դասընթացները:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա վերջիններս իրենց աշխատանքը կվերսկսեն հոկտեմբերի 12-ից:
Հիշեցնենք, միջգերատեսչական խորհրդի նախորդ որոշմամբ, հոկտեմբերի 1-ից Թբիլիսիի, Քութաիսիի, Ռուսթավիի և Զուգդիդիի դպրոցների I-ից VI դասարանների աշակերտները դասապրոցեսը կշարունակեն դասասենյակներում, իսկ մնացած դասարանների աշակերտները կրթությունը կշարունակեն հեռավար մեթոդով: