
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով` Լիլոյի շուկայի 1415 առևտրական թեստավորվել է։
Թեստավորվածներից 5-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 6-ի դեպքում կրկնակի խորացված հետազոտություն է իրականացվում։ Ըստ մասնագետի` շուկաների տարածքները վիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր են պարունակում, այդ պատճառով PCR թեստավորում է նախատեսվում բոլոր շուկաներում։
«Այս 2 կետերը` շուկաներն ու Գարդաբանիի մունիցիպալիտետը, մեծ ուշադրություն ու զգուշություն են պահանջում։ Շուկաներում խստացվել են թերմոսքրինինգը, սանիտարական կանոնները, հեռավորության պահպանումը։ Հիմա նախագիծ ենք մշակում, որը ենթադրում է PCR թեստավորում բոլոր շուկաներում», — լրագրողների հետ զրույցում ասել է Գամկղրելիձեն։