
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Վրաստանի բոլոր կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են։ Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան։
Նրա խոսքով՝ հզոր երկրաշարժի հետևանքով Վրաստանի երկու քաղաքացի է մահացել։
Գիորգի Ջանջղավան աղետի գոտում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել կապ հաստատել Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության հետ և տեղեկություն տրամադրել իրենց գտնվելու վայրի և վիճակի մասին։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 հազար 921 մարդ, վիրավորվել՝ 15 հազար 834-ը։ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում երեկ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին մի քանի ժամ անց հաջորդել է ևս մեկ հզոր` 7,5 մագնիտուդով երկրաշարժ։
Կարդացեք նաև՝
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհվել