
Վրաստանի ազգային վիճակագրության տվյալներով, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թվաքանակը կազմում է 3 մլն 723 հազար 500 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,2 տոկոսով պակաս է:
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 58,7 տոկոսը ապրում է քաղաքային բնակավայրերում: Թբիլիսիի բնակչությունը երկրի բնակչության գրեթե մեկ երրորդն է կազմում:
Նույն տվյալներով, 0-14 տարեկան բնակչության քանակը ողջ բնակչության 20,3 տոկոսն է կազմում, աշխատունակ տարիքում գտնվողների քանակը (15-64 տարիքային խումբ)՝ 64,9 տոկոս, իսկ 65 տարեկան և ավել բնակիչների թիվը կազմում է ողջ բնակչության 14,8 տոկոսը:
Վրաստանի բնակչության 48 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 52 տոկոսը՝ կանայք: