
ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հետազոտության համաձայն, Վրաստանում հարցվածների 78 տոկոսի համար ընդունելի է երկրի Եվրամիության անդամակցությունը:
2019 թվականի հունվարին հրապարակված NDI-ի հետազոտության մեջ Եվրամիության և ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքացիների աջակցությունը ամենաբարձրն էր՝ 83 տոկոս:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, հետազոտության համաձայն բնակչության 71 տոկոսը աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելուն, իսկ 17 տոկոսի համար այն անընդունելի է: Ամենացածր աջակցությունը ՆԱՏՕ-ն ունի Վրաստանի ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում:
Ինչ վերաբերում է Խորհրդային Միությանը, ապա 41 տոկոսը կարծում է, որ Միության փլուզումը Վրաստանի համար բացասական իրադարձություն էր: 49 տոկոսի կարծիքով լավ իրադարձություն, իսկ 10 տոկոսը պատասխանել է, որ չգիտի: