Միջազգային հանրապետական ինստիտուտի` IRI վերջին հետազոտության համաձայն, Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն կողմ և դեմ են արտահայտվել հավասար քանակությամբ հարցմանը մասնակցողներ:
Մասնավորապես` «աջակցու՞մ եք ընդդիմության պահանջին՝ երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ» հարցին բնակչության 45 տոկոսը լրիվ կամ մասամբ դրական պատասխան է տվել, նույնքան մարդ պատասխանել է, որ մասամբ չի աջակցում կամ լրիվ դեմ է պահանջին:
Հարցման արդյունքները հետևյալն են՝
- 25% — լրիվ համաձայն է,
- 20% — մասամբ համաձայն է
- 12% — մասամբ համաձայն չէ
- 33% — լրիվ դեմ է
- 9%- — հարցին պատասխան չունի:
Հարցումն անցկացվել է 2021 թվականի փետրվարի 2-26-ի ժամանակահատվածում, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1500 մարդ: