Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ասում է, որ նոր հետազոտության նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչության մոտ 85 տոկոսը կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ (դիմադրողականություն) է ձեռք բերել:
Ըստ NCDC-ի ղեկավարի՝ ընթանում է լայնածավալ ուսումնասիրություն, ներգրավված է մոտ 20,000 մարդ, պարզելու համար, թե բնակչության քանի տոկոսն է վարակվել հիվանդությամբ և քանիսն է պատվաստվել:
«Նախնական տվյալներով՝ բնակչության 85 տոկոսի մոտ արդեն առկա է իմունային շերտ, խոսքը վերաբերում է պատվաստվածներին և հիվանդությունը հաղթահարածներին» — ասել է Գամկղրելիձեն։
Նշենք, որ 2022 թվականի մարտի 22-ի դրությամբ՝ համաճարակի սկզբից հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 1 643 295 է։