Վրաստանի բնակչության 67%-ը գոնե մեկ վարկ ունի։ Սա երկրի համար պատմական ցուցանիշ է ու աշխարհում ամենաբարձրներից մեկը։ Ըստ կենտրոնական բանկի` վերջին տարվա ընթացքում անհույս վարկերի թիվն ավելացել է 2 անգամ` 4,4-ից հասնելով 8 %-ի։
Դեկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանի բնակիչները բանկերին մոտ 4,6 միլիարդ լարի պարտք ունեն, որից միայն 1,3 միլիարդը` սպառողական վարկ է։ Վարկ վերցնելու պիկը մարտ և օգոստոս ամիսներին էր։
2018-ի նախագահական ընտրություններից առաջ «Վրացական երազանքը» հայտարարեց բանկերի «սև ցուցակներում» հայտնված քաղաքացիների վարկերը ներելու մասշտաբային ծրագրի մասին։ Մոտ 610 հազար վարկառուի համար մարվեցին ժամկետանց վարկերը. ընդհանուր գումարը` մոտ 4 միլիարդ լարի։ Դրանից հետո կենտրոնական բանկը վարկ տրամադրելու նոր կարգ մտցրեց։ Այսուհետ վարկեր տրամադրվում են` վարկառուի վճարունակության մանրամասն ուսումնասիրությունից հետո միայն ու մաքուր եկամուտը հաշվի առնելով։ Արգելվել է նաև մինչև 200 հազար լարիի դեպքում դոլարով վարկ տրամադրել։ Հաստատվել են վարկերի առավելագույն ժամկետներ. հիփոթեքային վարկեր չեն տրվում 15 տարուց ավել ժամկետով, ավտովարկերը` 6 տարվանից ավելի ժամկետով, այլ տեսակի վարկերը տրվում են ոչ ավել, քան 4 տարով։