Միջազգային հանրապետական ինստիտուտի IRI այսօր հրապարակած հարցման համաձայն` Վրաստանի բնակչության 64 տոկոսը համարում է, որ կորոնավիրուսի համաճարակից հետո իրենց տնտեսական իրավիճակը վատթարացել է:
Հարցին, թե «ինչպես է փոխվել ընտանիքի տնտեսական իրավիճակը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ», հարցվածների 25 տոկոսը պատասխանել է, որ «չափազանց վատացել է», իսկ 39 տոկոսը նշել է, որ «քիչ թե շատ վատացել է»:
Նույն հարցման համաձայն՝ ընդհանուր Վրաստանի բնակչությունը կարծում է, որ երկրի համար առաջին խնդիրը գործազրկությունն է: Գործազրկությունը ամենամեծ խնդիրն է համարում հարցվածների 25 տոկոսը:
Հարցմանը Վրաստանի մասշտաբով մասնակցել է 1500 մարդ․ հարցումն անցկացվել է օգոստոսի 4-ից 21-ն ընկած ժամանակահատվածում: