
Վերջին 10 տարում առաջին անգամ Վրաստանի բնակչության 59 տոկոսը կարծում է, որ երկրում ժողովրդավարություն չկա: Այս մասին վկայում է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի կողմից անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արված հարցումը:
Հարցման տվյալների համաձայն, վրաց հասարակությունը այժմ ավելի քննադատական տրամադրություն ունի, քան նախորդ իշխանության տարիներին՝ 2010, 2011 և 2012 թվականներին, երբ բնակչության 46 տոկոսն էր կարծում, որ երկրում ժողովրդավարություն չկա: