Հունիսի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում պատիժ էր կրում 9,2 հազար բանտարկյալ: Ընդհանուր առմամբ` Վրաստանի բնակչության 0,25% -ը անազատության մեջ է: Բանտարկյալների մեծ մասը չափահասներ են, իսկ Վրաստանի բանտերում ընդամենը 327 կին կա:
2.8 հազար բանտարկյալների համար առաջին պատիժը չէ: Բանտարկյալների հիմնական մասը 26-ից 50 տարեկան տղամարդիկ են: Բացի այդ` Վրաստանի բանտերում կա 70-ից բարձր տարիքի 86 մարդ: 53 անչափահաս է պատիժ կրում, որոնցից չորսն աղջիկ է:
Դատապարտյալների մեծ մասը պատիժը կրում է երեք բանտում:
3.2 հազար դատապարտյալ պատիժ է կրում հատկապես ծանր հանցագործությունների համար: Եվս 3.2 հազարը դատապարտվել է ծանր հանցագործությունների համար: Դատապարտվածների և մեղադրյալների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, կա նաև 536 օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ: Ամենաշատ դատապարտյալներ կան Թուրքիայից, Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից:
Վրաստանում բանտարկյալներից ոմանք կարող են աշխատել: 415 բանտարկյալ աշխատում է բանտային տնտեսություններում, եւս 54-ը զբաղվում է անհատական գործունեությամբ, 161-ը ` ձեռնարկություններում: Իրենց աշխատանքի համար բանտարկյալները ստանում են ամսական աշխատավարձ, որը կարող են փոխանցել ընտանիքին կամ ծախսել բանտի խանութներում` կարիքների համար:
Վրաստանի բանտերը բանտարկյալներին պարգևատրում են լավ վարքի համար` տարբեր մեթոդներով` այդ թվում ` լրացուցիչ այցելություններ և հեռախոսազանգեր: