
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Վրաստանի բասկետբոլի հավաքականը 82։76 հաշվով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին։
Հանդիպման հաղթողին որոշելու համար անհրաժեշտ է եղել լրացուցիչ ժամանակ:
Թիմերի միջև հանդիպումը կայացել է Թբիլիսիում՝ բասկետբոլի նոր պալատում։