
Փետրվարի 1-ից Վրաստանի կալանավայրերում կթույլատրվեն կարճաժամկետ տեսակցություննները։ Տեսակցություններն ընդհատվել էին նոյեմբերի 28-ից` կորոնավիրուսի մտահոգիչ տեմպերի պատճառով։
Նոր կարգավորումներով` կարճաժամկետ տեսակցության իրավունք կստանան մեղադրյալները, դատապարտյալները։ Դեկտեմբերի 31-ից Վրաստանի կալանավայրերում սկսկվել է մասսայական թեստավորում, վարակ է հաստատվել 113 դատապարտյալի մոտ։ Սա 7000 թեստի արդյունք է` 10 կալանավայրում։