
Դատարանը Քութայիսիում «Վրաստանի բանկի» վրա հարձակման գործով ձերբակալված Գրիգոլ Նարսիայի նկատմամաբ խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ։
Գրիգոլ Նարսիայի դատավարությունն անցկացվել է հեռակա կարգով։ Դատավոր Նիկոլոզ Մարգվելաշվիլին ամբողջությամբ քննել է կողմերին, մեղադրյալը դատապարտվել է ազատազրկման՝ 10-ից 15 տարի ժամկետով։
Գրիգոլ Նարսիան մեղադրվում է ահաբեկչական գործողության, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և օգտագործման մեջ։
Դատավարության ժամանակ մեղադրյալն ընդունել է, որ հանցագործություն է կատարել, սակայն ահաբեկչություն իրականացնելու մտադրություն չի ունեցել։ Նա համաձայն չէ մեղադրանքի այդ մասի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի առավոտյան զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկի» Քությաիսիի մասնաճյուղ, պահանջել 2 մլն դոլար և պնդել, որ բանկում պայթուցիկ սարքեր է տեղադրել։