Վրաստանի ազգային հավաքականը հաղթեց Մոլդովային

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի ութերորդ տուրում Վրաստանի ազգային հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոլդովային։

Վրաստանի հավաքականի երեք գոլերն էլ խփել է Լաշա Օդիշարիան։

Ռամազ Սվանաձեի թիմը սեպտեմբերի 9-ին Վենլոյում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի խմբի առաջատար Հոլանդիայի հավաքականի հետ։