Վրաստանի պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի 10-րդ ռոտացիայի դասակը մեկնել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ Եվրամիության հովանու ներքո շարունակվող ռազմական ուսումնական առաքելությունը (EUTM RCA) կատարելու։
Վրաստանի ՊՆ տեղեկության համաձայն՝ վրացի խաղաղապահներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ուղեկցել են Ազգային գվարդիայի պետ, բրիգադային գեներալ Ռոման Ջոխաձեն, գվարդիայի այլ ներկայացուցիչներ և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը։
Ազգային գվարդիայի զինվորները կապիտան Թոռնիկե Ղարիբաշվիլիի հրամանատարությամբ ռազմաուսումնական առաքելություն (EUTM RCA) կիրականացնեն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում՝ «Մպոկո» բազայում:
Վրացի խաղաղապահների հիմնական խնդիրները լինելու են բազայի անվտանգության պահպանումը, մոտոհրաձգային պարեկությունը, շարասյունը և ուղեկցումը։