
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ Զուրաբ Ճիղլաձեի ղեկավարությամբ, Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ամենաշատ ոսկե մեդալներն է նվաճել:
Վրաստանի հավաքականը ստացել է 3 ոսկի և 1 բրոնզ: Աշխարհի չեմպիոն են դարձել Ավթո (74 կգ) և Նիկա (79 կգ) Կենճաձե եղբայրները և Գիվի Մաճարաշվիլին (97 կգ): Իսկ ծանր քաշային Ռոլանդ Անդրաձեն արժանացել է բրոնզե մեդալի:
Ընդհանուր թիմային հաշվարկով Վրաստանի հավաքականը 108 բալով երկրորդ տեղն է զբաղեցնում: