Վրաստանի ավտոմեքենաների տեսչական կենտրոնների ասոցիացիան դարձել է CITA-ի (Ավտոմեքենաների միջազգային տեսչական կոմիտե) լիիրավ անդամ: Այդ մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի ավտոմեքենաների տեսչական կենտրոնների ասոցիացիան:
Նշվում է, որ՝ CITA-ի անդամներն են այնպիսի բիզնես կազմակերպություններ, ինչպիսիք են՝ MAHA, BOSCH, ACTIA, COSBER, MUSTANG, CAPELEC, AUTOCOM, HELLA-GUTMANN, DEKRA, OPUS, TUV-NORD, TUV-RHEINLAND, TUV-SUED և այլն: CITA-ն համագործակցում է Եվրամիության և ՄԱԿ-ի հետ: Գլխամասային գրասենյակը գտնվում է Բրյուսելում:
«CITA- ի լիիրավ անդամակցությունը ասոցիացիային թույլ է տալիս սերտ, անմիջական կապեր հաստատել տարբեր հեղինակավոր կազմակերպությունների հետ և կիսվել իրենց փորձով, ծանոթանալ նոր գիտական նվաճումների հետ, տեսնել բիզնեսի նոր հեռանկարներ: CITA-ի հիմնական նպատակն է բարելավել ճանապարհային երթևեկության և շրջակա միջավայրի անվտանգության ստանդարտները, ինչը չափազանց կարևոր է Վրաստանի զարգացման համար: Մենք կկարողանանք կատարելագործել հետևյալ ոլորտները. փորձարկման ստանդարտ, ստուգման մեթոդ, տեղեկատվական բազայի կառավարում, որակի հսկողություն, հավատարմագրման համակարգ, գնահատման չափանիշներ, տեղեկատվական համակարգի կառավարում, անձնակազմի մասնագիտական վերապատրաստում, տեսուչի իրավունքների պաշտպանություն և այլն: Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը մեր երկրի համար կարևոր հաջողություն է և տրանսպորտի ոլորտի ճիշտ և ժամանակին զարգացման երաշխիք, ինչը, ի վերջո, դրական ազդեցություն կունենա Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա», — ասել է ասոցացիայի նախագահ Դավիթ Մեսխիշվիլին:
Վրաստանի ավտոմոբիլային տեսչական կենտրոնների ասոցիացիան ստուգումների ոլորտում ամենամեծ ասոցիացիան է (մինչև 40 անդամ) և միակն է, որի կենտրոնները ներկայացված են Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում և քաղաքապետարաններում: Նշված կենտրոնը տարածաշրջանում միակն է և Հայաստանի հետ ևս համագործակցում է: