Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) հրապարակած 2021 թվականի ցուցանիշի համաձայն՝ Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցների 83,2 տոկոսը 10 տարուց ավելի է շահագործվել:
Geostat-ի տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 1 մլն 477 հազար 293 տրանսպորտային միջոց։ Դրանցից 1 մլն 254 հազար 851-ը մարդատար ավտոմեքենա, 107 հազար 983-ը բեռնատար, 54 հազար 684-ը ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ, 59 հազար 775-ը հատուկ նշանակության մեքենաներ։
Նույն վիճակագրության համաձայն՝ 5-ից 10 տարվա վաղեմության տրանսպորտային միջոցների թիվը գերազանցում է 186,4 հազարը, 2-ից 5 տարվանը՝ 33 հազարը, 2-ից ցածրը՝ 22,1 հազարը։
Տվյալների համաձայն՝ թեթև մարդատար մեքենաների ամենամեծ մասը գրանցված է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 448,8 հազար, երկրորդ տեղում Իմերեթին է՝ 175,2 հազար, լավագույն եռյակում է Քվեմո Քարթլին՝ 125,3 հազար ավտոմեքենայով։