Վրաստանի արտագին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում Ուկրաինայի մարզերի` Ռուսաստանի կողմից անկախության ճանաչման վերաբերյալ: Կից ներկայացնում ենք հրապարակման թարգմանությունն անփոփոխ.
«Վրաստանը մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներին, ինչը շատ լուրջ մարտահրավեր է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը որպես անկախ պետություններ ճանաչելը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ևս մեկ կոպիտ խախտում է, որը փաստացի կրկնում է 2008 թվականի Վրաստանի տարածքներ` Ցխինվալիի և Աբխազիայի, այսպես կոչված, անկախության ճանաչման և դրանց օկուպացիայի սցենարը.
Վրաստանը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Հուսով ենք, որ միջազգային հանրությունը խիստ գնահատական և պատասխան կտա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հերթական կոպիտ խախտմանը և Արևելյան Եվրոպայում պետության սահմանները բռնի փոխելու բոլորովին անընդունելի փորձին»,- նշված է հայտարարության մեջ: