Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հոկտեմբերի 14-16-ը կգտնվի Սլովենիայի Հանրապետությունում, որտեղ կանցկացվեն երկկողմ հանդիպումներ ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հատկանշական է, որ 2021 թվականին ԵՄ խորհրդի նախագահող երկիրը Սլովենիան է և այցի ընթացքում երկկողմ հարաբերություններից բացի, կքննարկվեն նաև Վրաստանի եվրաինտեգրման հարցերը:
Նշվում է, որ այցի ընթացքում Դավիթ Զալկալիանին հանդիպումներ կունենա Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պահորի, Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իգոր Զարչիչի և արտաքին գործերի նախարար Անջե Լոգարի հետ: Հանդիպումից հետո Վրաստանի և Սլովենիայի արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն: