
Փետրվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն պաշտոնական այց կկատարի Ադրբեջան, իսկ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պատրաստվում է Բաքու ժամանել փետրվարի 19-ին:
Ադրբեջանի արտգործնախարարության տեղեկացմամբ՝ փետրվարի 19-ին տեղի կունենա իններորդ եռակողմ հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի՝ վրացի եւ թուրք գործընկերների մասնակցությամբ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Դավիթ Զալկալիանիի` Ադրբեջան նախատեսվող այցի մասին տեղեկությունը: