
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ապրիլի 26-27-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն։ Տեղեկությունը տարածում է արտգործնախարարությունը:
Նշվում է, որ այցի ընթացքում ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի, Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գափարովայի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հարցերը։