
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների (առանց չհայտարարագրված առևտրի) արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12 564,5 մլն դոլար, ինչը 1,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Ըստ ծառայության հաղորդագրության` երկրից արտահանումը կազմել է 3 530 մլն դոլար (նվազել է 1,4 տոկոսով), իսկ ներմուծումը կազմել է 9034,5 մլն դոլար (աճել է 2,9 տոկոսով):
Բացասական առևտրային հաշվեկշիռը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 5 504,5 մլն ԱՄՆ դոլար, որը կազմել է արտաքին առեւտրաշրջանառության 43,8 տոկոսը։