
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար փետրվար ամիսների տվյալներով անցած տարվա համեմատ աճել է 49,2 տոկոսով։ Այս տարի Վրաստանից արտահանված ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 2 539.2 մլն ԱՄՆ դոլար։ Այն դեպքում, երբ անցյալ տարի այս ժամանակահատվածում տվյալ ցուցանիշը կազմել է 1289 միլիոն դոլար։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ դրանից արտահանումը կազմել է 760,4 մլն դոլար (անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 54,5 տոկոսով ավելի), իսկ ներմուծումը՝ 1 778,9 մլն դոլար (47,0 տոկոս աճ):