
Վրաստանում 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, առողջապահության ոլորտում գները նվազել են 7,3 տոկոսով։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Տեղեկության համաձայն` բժշկական ապարատների և սարքավորումների ենթախմբի գները նվազել են 17,6 տոկոսով։
«Հուլիս ամսին առողջապահության ոլորտում գրանցվել է 6,9 տոկոս նվազում, իսկ բժշկական ապարատների և սարքավորումների ենթախմբում գները նվազել են 17,3 տոկոսով։
Դեղագործական շուկայում նախարարության իրականացրած բարեփոխումների արդյունքում դեղերի գները կտրուկ նվազել են մինչև 70 տոկոս»,- նշված է հաղորդագրության մեջ։