Վրաստանում վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներ, նաև մահացածների հարազատներ Առողջապահության նախարարությանն ու բժիշկներին են մեղադրում մարդկանց մահվան մեջ` անփութության պատճառով:
Այսօր Վրաստանի առողջապահության փոխնախարարը հերքել է լուրերն այն մասին, թե 17-ամյա աղջկա մահվան պատճառը կորոնավիրուսն է:
Թամար Գաբունիան մեկնաբանել է նախօրեին վրաստանյան հեռուստաընկերություններից մեկի տարածած ինֆորմացիան, ըստ որի` երիտասարդ աղջիկը մահացել է, քանի որ Շտապ օգնության ծառայությունը ժամանակին տեղ չի հասել:
Ըստ Գաբունիայի` աղջկա մահը կորոնավիրուսի հետ ոչ մի կապ չունի, Շտապ օգնության ծառայությունն արձգանքել է անհապաղ, սակայն մահվան ելքն անխուսափելի է եղել: Պաշտոնյան ասել է, որ ԶԼՄ-ների կողմից նման լուրերը խուճապ են առաջացնում` առանց այն էլ լարված իրավիճակում ու հավասարազոր են հանցագործության: