Համաշխարհային բանկի` կորոնավիրուսի անհետաձգելի արձագանքի նախագծի շրջանակներում Առողջապահության նախարարությունը 117 000 արագ թեստ է ձեռք բերել: Հակագենի 50 000 թեստ ձեռք է բերվել կորեական BIOSENSOR կազմակերպությունից, հակամարմնի 67 000 թեստ՝ Green lab/Biogene-ից:
Ինչպես հայտարարել է Առողջապահության նախարարության աշատակազմի ղեկավարի պաշտոնակատար Թինաթին Խարձիանին լրագրողների հետ զրույցում՝ նշված թեստերը կկիրառվեն միջազգային բեռնատար մեքենաների վարորդներին ստուգելու համար։ Այս թեստերը կօգտագործվեն նաև բուժհաստատություններում՝ հատուկ խմբերին թեստավորելու համար:
Նշենք՝ հուլիսի 8-ի դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, առողջացել է ևս 3 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 963, ապաքինվել` 841 մարդ: