
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ Զատկին ընդառաջ «կատեգորիկ սահմանափակումներ» չեն լինելու:
Երկուշաբթի միջգերատեսչական խորհուրդը կքննարկի` կլինեն հավելյալ խստացումներ, թե ոչ: Տիկարաձեն ասել է` միանշանակ է, որ սահմանափակումների որոշ մեղմացման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հիմա այնպիսի փուլ է, որ երկիրը սպասում է 3-րդ պիկին: Ընդհակառակը` քննարկվում է` ինչ հավելյալ միջոցներ է պետք ձեռնարկել` լոկալ մակարդակով համաճարակային վիճակը զսպելու նպատակով:
Նախարարը հույս ունի, որ «ինչպես նախորդ, այս տարի ևս եկեղեցու աջակցությունն ակտիվ է լինելու, ու ռադիկալ սահմանափակումների գնալու առիթ չի լինելու: Այս փուլում կարևորվում է եկեղեցական միջոցառումների լիարժեք անվտագության ապահովումը: