
Վրաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ վերջին 7 ամսվա ընթացքում այցելել է 350 հազար մարդ, ինչը 26% աճ է ենթադրում: Այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խորհրդարանին ներկայացված ամենամյա զեկույցում:
Փաստաթղթում նշված է, որ այցելուների թվում 53%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 47%-ը` օտարերկրացիներ:
Այսօրվա դրությամբ Վրաստանում պահպանվող 86 տարածք կա: Ամենահայտնի ուղղություններն են՝ Թբիլիսի ազգային պարկը, Պրոմեթեյի քարանձավը, Կազբեգիի, Բորջոմի-Խարագաուլիի ազգային պարկերը:
Կառավարությունն աշխատում է Ջավախեթիի ազգային պարկի ընդլայնման ուղղությամբ:
«Ջավախեթիի պաշտպանված տարածքները ներառում են Նինոծմինդան և Ախալքալաքին: Տարածքի կազմում է ինչպես ազգային պարկը, այնպես էլ Կարծախի, Սուլդայի, Բուղդաշենի, Խանչալիի, Մադաթափիի լճերը»,- նշված է զեկույցում։