Վրաստանի  Արևելք-Արևմուտք  մայրուղու  7 կմ ճանապարհահատվածը  կբացվի մայիսին

Մայրուղու` 12 կմ  երկարությամբ,  4  ճանապարհային գոտուց բաղկացած Ագարա-Զեմո- Օսիաուրիի  երկայնքով անցնող ճանապարհահատվածը  շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:

Այսօր Վրաստանի ճանապարհային վարչության ու Համաշխարհային Բանկի (ՀԲ) ներկայացուցիչների  այցելել են շինհրապարակ:  Վարչության անդամները տեղեկացրել են, որ ՀԲ-ի  ներկայացուցիչները արդեն մի քանի օր է` վերահսկում են  մայրուղու շինարարության գործընթացը:

Հիշեցնենք, որ ՀԲ-ը  ակտիվորեն ներգրավված է Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու ֆինանսավորման գործում և ընդհանուր առնմամբ ճանապարհի զարգացման համար առաջարկել է հատկացնել  367 մլն.  դոլարի ներդրում:

Հավելենք, որ  աշխատանքներն իրականացվում է  «Black Sea Group» շինարարական ընկերության և Քուվեյթի «Copri»  շինարարական ձեռնարկության համատեղ ուժերով: Տեղեկացնում է http://agenda.ge/ ն:

 

Թողնել պատասխան