
2 օրվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքում կդադարեցվի Արդարադատության տոն բոլոր մասնաճյուղերի, ինչպես նաև բնակչության ռեեստրի ու նոտարական բյուրոների գործունեությունը:
Նոտարական գրասենյակներն այսօրվանից արդեն փակ են: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ասել է, որ այս պայմաններում ևս կենսականորեն կարևոր ծառայությունները կշարունակեն մատուցել: Նա ասել է, որ շուտով կհրապարակվի նոտարական գրասենյակների ցուցակը, որոնք սահմանափակ ծառայություններ մատուցելու իրավունք կունենան, որպեսզի «տնտեսական գործունեությունը չդադարի»:
Հիշեցնենք՝ երկրում համընդհանուր կարանտին հայտատարելու որոշում է կայացվել: Նվազագույնի է հասցվել մարդկանց տեղաշարժն ու հանրային շփումները: