Վրաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 15 492 թեստ է արվել, որոնցից դրական է եղել 1 612-ը։
Նոր թվերի մեծ մասը բաժին է ընկնում մայրաքաղաք Թբիլիսիին (670` մեկ օրում):
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ.
Աջարիա -118
Իմերեթի — 257
Քվեմո Քարթլի- 106
Շիդա Քարթլի — 107
Գուրիա — 29
Սամեգրելո Զեմո- Սվանեթի -145
Կախեթի — 85
Մցխեթա Մթիանեթի — 56
Սամցխե Ջավախք — 25
Քվեմո Սվանեթի -14
Վրաստանում ներկայումս 9 076 ակտիվ դեպք կա, նրանցից 3898-ը բուժվում է ստացիոնարում, 742 -ը քովիդ հյուրանոցներում է, 4 436 պացիենտ տնային բուժում է ստանում։
Ծանր է 856 պացիենտի վիճակը, 275-ին արհեստական շնչառության ապարատ է միացված։
Վրաստանում Կորոնավիրուսի առաջին դեպքը նախորդ փետրվարի 26-ին էր. այս ընթացքում վարակվածների թիվն անցել է 235 հազարից։