Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությանը` Անկախության օրվա առթիվ։
Վրաստանի արտաքին գերատեսչությունը ուղերձում հույս է հայտնել, որ Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կխորացնի երկու երկների երկկողմ և բազմակողմ հարաբերությունները:
«Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ։ Մենք վստահ ենք, որ Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կխորացնի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանն ու բարգավաճմանը»,- նշված է Վրաստանի ԱԳՆ-ի X սոցիալական ցանցում կատարած ուղերձում:
Նշենք, որ Հայաստանը սեպտեմբերի 21-ին Անկախության օրը տոնում է 33-րդ անգամ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։