
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր պաշտոնական էջով ևս շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել բարեկեցություն ու հաջողություններ։
Շնորհավորանքի մեջ, մասնավորապես ասվում է, որ մեր պատմությունը բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների օրինակ է։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանում տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։