Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Թուրքիային

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին թվիթերյան իր էջում շնորհավորել է Թուրքիային հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։ Զալկալիանին գրել է՝

«Իմ ջերմագույն շնորհավորանքներն եմ հղում մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Թուրքիային հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ:

Հավատում եմ, որ Վրաստանի ու Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը կշարունակի բարելավվել՝ ի շահ մեր հետաքրքրությունների: Թուրքիայի ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բարեկեցություն և բարգավաճում»։