Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին կժամանի Հայաստան։ Տեղեկությունը տարածում է ՀՀ ԱԳՆ։
Նշվում է, որ ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Ըստ տեղեկության՝ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Նշենք, որ Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարն իր տարածաշրջանային այցը սկսել է Բաքվից, որտեղ ապրիլի 27-ին հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։