Այսօր սկսվում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի այցը Ամերիկայի միացյալ նահանգներ։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հրավերով ԱԳ նախարարը կմասնակցի կրոնի ազատությանը նվիրված նախարարների հավաքին:
ԱԳՆ-ի տվյալներով, պետդեպարտամենտում կհյուրընկալվեն աշխարհի տարբեր անկյուններից Վաշինգտոն ժամանած կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, կրոնական առաջնորդները և քաղաքացիական ակտիվիստները: Նրանք քննարկելու են ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերները, կրոնական անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի ուղիները:
Նախարարների հավաքի շրջանակում Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի տարբեր երկրների գործընկերների հետ:
Հուլիսի 18-ին Վաշինգտոնում Վրաստանի դեսպանատանը Դավիթ Զալկալյանին կմասնակցի Վրաստանի և «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի միջև տարիներ շարունակվող համագործակցությանը: